Սևանա լճի «ՆՈՐԱՇԵՆԻ» արգելոց
ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

15-06-2020

Հարգելի քաղաքացիներ
Եվս մեկ անգամ հորդորում և պահանջում ենք զերծ մնալ բնության հատուկ պահպանվող տարածքների արգելված հատվածներ մեկնելուց՝ մասնավորապես հանգստյան օրերին։ 
Հանգստի համար ընտրել այլ վայրեր՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը աղտոտումից։
Որպես օրինակ՝ հանգստյան օրերին մեծ հոսք է եղել դեպի Սևանա լճի «Նորաշենի» արգելոց, որի պահպանությունն իրականացնում է «Սևան» ազգային պարկը։ 
Հիշեցնենք, որ «Նորաշենի» արգելոցն ու արգելավայրը ստեղծվել են տարածքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես, հայկական բարձրավանդակում բնադրող միակ էնդեմիկ թռչունի՝ որորի բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովման, ինչպես նաև չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովման նպատակով: 
 

<
>