«Էմ Այ Բի Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ֆրոլովա Բալկա ածխաթթվային ստորերկրյա հանքային ջրի հանքավայրի թիվ 1M հորատանցքից հանքային ջրի արդյունահանման» աշխատանքների վերաբերյալ

04-06-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունիսի 16-ին, ժամը 12:00-ին Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Էմ Այ Բի Քոնսալթինգ» ՍՊԸ կողմից ներկայացված «Ֆրոլովա Բալկա ածխաթթվային ստորերկրյա հանքային ջրի հանքավայրի թիվ 1M հորատանցքից հանքային ջրի արդյունահանման» աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: 


 

<
>