«ԱՐԾԱԹԵ ՍՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած Շիրակի մարզի Գոգհովիտի բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

04-06-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունիսի 18-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Սարապատի համայնքապետարանում տեղի կունենան «ԱՐԾԱԹԵ ՍՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած Շիրակի մարզի Գոգհովիտի բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: 

<
>