ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր հայտերի գնահատման հասարակական լսումներն իրականացնելու է հեռավար կարգով

26-03-2020

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ, COVID-19 տեսակի կորոնավիրուսով վարակելիության դեպքերը բացառելու համար՝ շրջակա միջավայրի նախարարությունը ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր հայտերի գնահատման հասարակական լսումներն իրականացնելու է հեռավար կարգով։

Մինչև վերը նշված հիմքի վերացումը՝ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում առկա ջրօգտագործման թույլտվությունների նախագծերի փաթեթների վերաբերյալ Ձեր առաջարկներն ու դիտողությունները կարող եք ուղարկել նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանի էլեկտրոնային հասցեին՝
 edgar.pirumyan@env.am 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 011-818-557 հեռախոսահամարով։

<
>