Հարգելի քաղաքացիներ

16-03-2020

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ, գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով՝ պետական գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել մոտակա 10 օրերին աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար իրականացնելու հնարավորությունը։
Ելնելով վերոգրյալից, շրջակա միջավայրի նախարարությունը մարտի 16-ից 23-ն անցնում է աշխատանքի հատուկ ռեժիմի։ Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը մինչև մարտի 23-ը դադարեցնում է սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերի ➡️ԱՌՁԵՌՆ ընդունումը:
Դադարեցվում է նաև այլ դիմում-հայտերի ԱՌՁԵՌՆ ընդունումը, քանի որ դրանք ևս կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով՝ շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային փոստին։
 minenv@env.am 
Սիրողական որսորդության դիմում-հայտների ձևաչափերը կցված են սույն հայտարարությանը։
Ելնելով հանրային անվտանգության համընդհանուր պահանջից հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

<
>