ՀՐԱՎԵՐ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

13-02-2020

Հարգելի գործընկեր
<<Հզոր ապագա>> սոցիալական հասարակական կազմակերպությունը <<Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացնում է  Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի համար արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը:
Խնդրում ենք արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար, որի ընդհանուր մակերեսը կազմում է 550 քառ.մ ներկայացնել գնային առաջարկ մինչև 2020 թվականի փետրվարի 25-ը, edmirzoyan@yandex.ru և h.khachoyan@cosecord.am էլեկտրոնային հասցեներին: 
Ձեր առաջարկը պետք է բավարարի հետևյալ պայմաններին
Կայանի պիկային հզորությունը՝  եռաֆազ 36.96 կՎտ:
Համակարգն աշխատի  բաշխիչ ցանցի հետ զուգահեռ   (ավելցուկայինէլեկտրական էներգիան վաճառելով ցանցին):
Տեխնիկական պայմանները՝ Համակարգը պետք է տեղակայվի Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տանիքում՝ հասցեն ք.Կապան, Բաղաբերդ 48, Կապան քաղաքի հարավ-արևմտյան մասում, մարզային հոգեբուժարանի մասնաշենք (տես  նկարը), ապահովված  լինի պաշտպանական և հակավթարային սարքավորումներով, զինված  լինի մոնոբյուրեղային վահանակներով, որոնք կարող են կրել միջավայրի կոշտ ազդեցությունները և 2 ինվերտորով(2 հատ): 
Մատակարարը  պետք է երաշխավորի առնվազն 5 տարվա անխափան աշխատանք, իրականացնի կայանի կառուցման ողջ աշխատանքները՝ կարկասների տեղադրում, վահանակների և բոլոր սարքավորումների մոնտաժում-կարգաբերում, միացում ցանցին, երաշխիքային սպասարկում,  սպասարկող անձնակազմի ուսուցում: 
Մատակարարման ժամկետը մինչև  2020 թվականի   մայիսի 1-ը:

<<Ծրագիրն իրականացվում է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի գործադիր մարմինը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է>>:

<
>