ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարը հանդիպեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Կ.Բոթոյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ուժային կառույցների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցներ:
Ողջունելով հյուրերին՝ Ե.Տերտերյանը կարևորեց Տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների հետ սերտ համագործակցությունը բնապահպանական խնդիրների վերհանման և ամբողջական լուծման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Սևան» ազգային պարկի էկոհամակարգի, անտառային ռեսուրսների վերահսկման ու շրջակա միջավայրի պահպանման հետ կապված այլ հարցեր:
Քննարկման ընթացքում Կ.Բոթոյանը ներկայացրեց մարզում բնապահպանական միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը:
Կողմերը շնորհակալություն հայտնելով միմյանց՝ պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել հետագա փոխգործակցությունը։Տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանի գլխավորած պատվիրակութունը ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետ Ա.Ավետիսյանի հետ իրականացրեց անվանական ծառատունկ:
Աշխատանքային այցն ամփոփվեց ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում, որտեղ Ե.Տերտերյանը ծանոթացավ աշխատանքային պայմաններին, խորհրդակցության ժամանակ տվեց համապատասխան հանձնարարականներ։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց