2012թ հուլիսի 2-ից 4-ը Կոնգրես հյուրանոցում ՀՀ բնապապանության նախարարությունն ու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը համատեղ կազմակերպել են տարածաշրջանային աշխատաժողով:
Աշխատաժողովը նվիրված է Արևելյան Եվորպայի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ազգային համատեքստին համապատասխան մեղղման գործողությունների նախապատրաստման և իրականացման գործընթացում փորձի և քաղված դասերի փոխանակմանը:
<<Կլիմայի փոփոխության մեղղման ազգային գործողությունների ծրագրի>> նախապատրաստման և իրականացման հարցերին նվիրված տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցում են 33 պետություններից և 11 միջազգային կազմակերպություններից 73 ներկայացուցիչ:
Տարածաշրջանային աշխատաժողովին քննարկվելու և ներկայացվելու է Ազգային համատեքստին համապատասխան մեղմման գործուղությունների (ԱՀՀՄԳ) բազմազանության ընկալումը, ինչպես նաև երկրների կողմից կներկայացվի ԱՀՀՄԳ աջակցությանն ուղղված իրենց ծրագրերը:
Կլիմայի փոփոխության կոնվենցիայի իրականացման հետագա ընթացքը կապված է Հայաստանի նման կարգավիճակ ունեցող` զարգացող երկրների, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման քանակական պարտավորությունների իրականացմանը, դրանց ֆինանսավորման և վերահսկման ընդունելի մեխանիզմների հետ:
Ջերմոցային գազերի նվազեցման հիմնական ուղիներն են վերականգնվող էներգետիկայի զարգացումը, էներգախնայողությունը, տրանսպորտի արտանետումների նվազեցումը, կայուն անտառ կառավարում ու հող օգտագործումը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները կկարողանան փոխանակել իրենց փորձըծրագրերի ձևակերպման մասով, կքննարկվեն նաև խնդրին առնչվող ինստիտուցիոնալ, ֆինանսական ներդրումների ներգրավման, ինչպես նաևայլ հարցեր:
ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ 1993 թվականին վավերացրեց Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան, ինչից հետո 19 տարիների ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցել է կոնվենցիայի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին և իր համեստ լուման ներդրել առկա ձեռքբերումներին:«Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրերի<ԿՓՄԱԳԾ»հայեցակարգը կլիմայի փոփոխության միջազգային բանակցությունների օրակարգում պաշտոնապես ներառվեց 2007 թվականին այսպես կոչված «Բալիի գործողությունների ծրագրով». Այնուհետև այդ հայեցակարգը կատարելագործվեց Կանկունյան համաձայնագրով, և նոր թափ և որակ ստացավ Դուրբանյան որոշումներով: (ԿՓՄԱ) գործողությունների ծրագրի մշակումընախատեսված է ոչ միայն վերը նշված միջազգային համաձայնություններով,այլ նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով:
Նախարար Արամ Հարությունյանը կարևորելով աշխատաժողովի աշխատանքները, նշեց որ Հայաստանում տարածաշրջանային աշխատաժողով կազմակերպելը որքան պատվաբեր է նույնքան էլ պարտավորեցնող, հավաստիացնելով, որ արվել է հնարավորինս աշխատաժողովի աշխատանքներնառավել արդյունավետ անցկացնելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց