ՀՀ կառավարությունը հունիսի 22-ի նիստում հավանություն է տվել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թթ. ծրագրին։ Արգելավայրը, որըգտնվում է Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, կազմավորվել է 1958 թվականին։ Դրա պահպանության օբյեկտն է Հարավային Կովկասում բնական ջուզգունի միակ ամբողջական աճման էկոհամակարգը` իր յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակներով։ Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ֆինանսավորվող «Արփի» լճի ազգային պարկի ստեղծում» ծրագրի իրականացման ժամկետը երկարացնելով մինչև 2012 թ. նոյեմբեր ամիսը։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց