Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը»
2021 թվականի ապրիլի 8-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:
Համապետական ծառատունկին ընդառաջ խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։
Մշակվում է «Սիրանուշ Հովհաննիսյան Գևորգի» ԱՁ-ի՝ Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի վարչական տարածքում 1,767 հա գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով մեկ գործող հորատանցքից 2.38լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Մշակվում է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում ՞Արմփաուեր՞ ՓԲԸ-ն հանդիսանում է ջրառի մասով ոչ ջրօգտագործող, իսկ ջրահեռացումը կատարվում է ՞Երևան ՋԷԿ՞ ՓԲԸ-ի արտադրական համակարգ /Հրազդան գետ/՝ 36.89 լ/վրկ և Երևանի քաղաքային կոլեկտոր՝ 0.528 լ/վ ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (16.04-21.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 19-20-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-21-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձի համակարգի (ԴՎՀ) ներդրման վերաբերյալ խորհրդատվական առցանց աշխատաժողով
Երեկ կայացել է Փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձի համակարգի (ԴՎՀ) ներդրման վերաբերյալ խորհրդատվական առցանց աշխատաժողովը, որին մասնակցում էին պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, միջազգային և հասարակական տարբեր կազմակերպությունների, գիտական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ու ոլորտի այլ շահագրգիռ անձիք։
Իրականացվում են ձկնային պաշարների պահպանման, քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականությանն ուղղված բարեփոխումեր
«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ն 2020 թ-ի հունվարի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը իրականացնում է «Ձկնային պաշարների պահպանումը քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականության բարեփոխումերի միջոցով» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ ԳԷՀ-ի ՓԴԾ-ի կողմից մրցութային հիմունքներով տրված դրամաշնորհի շրջանակում:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (15.04-20.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-20-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
«ԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Մեղրիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման նպատակով կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության հանրային քննարկումների վերաբերյալ
Սյունիքի մարզի Մեղրիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման նպատակով կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ/ «ԱՎԱԶ» ՍՊԸ
Պահպանել, հզորացնել, կրթել
Օրերս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հյուրընկալվել էր Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Կարին տնկարանում։
Պարզաբանում
Ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակված «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ» վերտառությամբ հրապարակման, որտեղ նախաձեռնության հեղինակները նշում են սույն թվականի ապրիլի 16-ին կայանալիք հանրային քննարկումների մասին հանրությանը ոչ պատշաճ իրազեկելու վերաբերյալ, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.
Մշակվում է «Բլեք Դայմոնդ» ՍՊԸ-ի՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով դրենաժային համակարգով 120.0լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցով Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում էր
Նախարարն ինքը ավարտել է նույն ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» բաժինը։
Նախարարին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, ովքեր նույնպես Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներ են։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (14.04-19.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 14-ի ցերեկը, 16-17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: