Օզոնաքայքայիչ, թունավոր նյութեր և թափոններ պարունակող ապրանքների ներմուծումը կարգավորող իրավական դաշտին վերաբերող հարցեր
Նման բնույթի հարցերով դիմել ՀՀ ԲՆ թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն` 011-818-529 հեռախոսահամարով:
Ջրօգտագործման թույլտվությունների հայտին կից ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը
Ցանկը տեղադրված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում:
Մթնոլորտային օդի աղտոտվածություն
Արդյունքները տեղադրվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի ‘‘Արտանետումներ" բաժնում, ինչպես նաև նախարարության ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի armmonitoring.am կայքի համապատասխան էջերում:
Ահազանգեր համայնքներում հատվող ծառերի վերաբերյալ
Համայնքների ենթակայության տակ գտնվող տարածքներում ծառերի հատման թույլտվություն տալիս է համայնքի ղեկավար մարմինը: Եթե թույլտվություն չկա, ապա ահազանգել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թեժ գծին` 011 818 559:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում թափուր աշխատանքային տեղերի վերաբերյալ
Թափուր աշխատանքային տեղերի ցանկը տեղադրված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում:
Ի՞նչ է էկոլոգիական տեղեկատվությունը
Համաձայն ՚‹‹Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումնեի ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին›› կոնվենցիա (Օրհուսի կոնվենցիա) ՚‹‹Էկոլոգիական տեղեկատվությունը›› նշանակում է ցանկացած տեղեկատվություն` գրավոր տեսաձայնային, էլեկտրոնային կամ այլ նյութական ձևով, հետևյալի մասին.
ա/ շրջակա միջավայրի բաղադրիչների դրության մասին, որպիսիք են օդը և մթնոլորտը, ջուրը, բնահողը, հողը, լանդշաֆտը և բնական օբյեկտները, կենսաբանական բազմազանությունը և նրա բաղադրիչները, ներառյալ գենետիկորեն փոփոխված օրգանիզմները, և փոխազդեցությունը այս բաղադրիչների միջև,
բ/ այն գործոնների մասին, որպիսիք են նյութերը, էներգիան, աղմուկը և ճառագայթումը, ինչպես նաև այն գործունեությունը կամ միջոցները, ներառյալ` վարչական միջոցները, շրջակա միջավայրի ոլորտի համաձայնագրերը, քաղաքականությունը, օրենսդրությունը, պլանները և ծրագրերը, որոնք ազդում են կամ ունակ են ազդել շրջակա միջավայրի տարրերի վրա, որոնք բերված են վերը` ա/ ենթակետում, և ծախսերի ու արդյունքների վերլուծությունը և այլ տնտեսականվերլուծություններ ու ենթադրություններ, որոնք օգտագործվել են շրջակա միջավայրի հետ կապված հարցերով որոշումների ընդունման ընթացքում,
գ/ մարդկանց առողջության և անվտանգության, մարդկանց կյանքի պայմանների, մշակույթի օբյեկտների և շենքերի ու շինությունների մասին` այնքանով, որքանով դրանց վրա ազդում է կամ կարող է ազդել շրջակա միջավայրի տարրերի վիճակը, կամ այս բաղադրիչներով միջնորդավորված ազդակները, գործունեությունը կամ միջոցները, որոնք հիշատակված են վերը` բ/ ենթակետում:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց